ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մեզ հաջողվեց խախտել Լաչինը հանձնելու լռությունը. Նաիրի Հոխիկյան

Մեզ հաջողվեց խախտել Լաչինը հանձնելու լռությունը. Նաիրի Հոխիկյան
29.06.2022 | 07:32

Ես շնորհակալ եմ իմ բոլոր այն ընկերներին, գործընկերներին, որոնք միացան Բերձորի (Լաչին) և Աղավնոյի փրկության նախաձեռնությանը, բարձրաձայնեցին խնդրի մասին, հաճախակի այցելեցին նշված վայրեր ու տեղում ծանոթացան այնտեղ ապրողների, իրականության հետ։
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեին լռության մատնելով ու հանրային ուշադրությունը շեղելով' հերթական գաղտնի գործարքը անել և մարդկանց վերջին պահին փաստի առաջ կանգնեցնել։


Այս անգամ չստացվեց Փաշինյան-Ալիև ծպտյալ եղբայրության ծրագիրը, քանի որ մեզ հաջողվեց խախտել նրանց կողմից Լաչինը հանձնելու լռությունը։
Հիմա դա դարձել է քաղաքական օրակարգ, ինչի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հրապարակային խոստովանել, որ պատրաստվում է հանձնել Բերձորը, Աղավնոն։ Իսկ եթե ասում է երկրի ղեկավարը, ապա դա ստանում է հանրային, հետո նաև միջազգային լայն արձագանք' իր հետևանքներով հանդերձ։
Մենք կարողացանք հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոստովանի Ալիևի հետ իր դավադրության մասին, իսկ Ադրբեջանում էլ հունիսի 29-ին տեղի ունենա չնախատեսված քննարկում' Բերձորի վերաբերյալ։


Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք նաև հասնել այլ մարտավարական նպատակների։

Դիտվել է՝ 9881

Մեկնաբանություններ